ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.12.2016

Դպրոցաշինություն՝ սեյսմիկ անվտանգության ծրագրի շրջանակում

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել Կոմիտեի նախագահին կից ՀՀ պետական բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող (ուժեղացվող) շենքերի և շինությունների նախագծային աշխատանքների ընթացքը համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը վարել է Արմեն Ղուլարյանը, մասնակցել են հանձնաձողովի անդամներ ինչպես Կոմիտեի աշխատակազմից, այնպես է՝լ այլ մարմիններից:


Քննարկման հիմնական թեման ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող <<Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում մշակված>> երեք` Գավառի N2, Եղեգնաձորի N1 և Նոր Խարբերդի N2 միջնակարգ դպրոցների նախագծային առաջադրանքների լրամշակված տարբերակներն էին:

Աշխատանքային խմբի անդամները քննարկելով ներկայացված նախագծային առաջադրանքները, որոշ դիտողություններ և առաջարկություններ են ներկայացրել նախագծողներին, որոնք հաշվի առնելով առաջիկայում կլրամշակվեն նախագծերը,  կներկայացվեն քննարկման, այնուհետ` փորձաքննության: Տեղեկացնենք, որ վարկային պայմանագրի համաձայն ծրագրի շրջանակներում առաջիկայում կառուցվելիք դպրոցների թիվը 8-ն է:

****
Կարդիականացվեն գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչները


Այսօր իր անդրանիկ նիստն է անցկացրել նաև <<շինարարության համալիր գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման գործընթացն իրականացնող>> աշխատանքային խումբը՝ հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագիր-ժամանակացույցին համապատասխան։

Աշխատանքային խմբի ղեկավար, Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի մոտ աշխատանքային խմբի անդամ-ոլորտի պատասխանատուները քննարկել են շինարարության գնագոյացման բաղադրիչների հստակեցման և շուկայական չափորոշիչներով դրանց գնահատման մեխանիզմների մշակման ու ներդրմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ավարտին որոշվել է կազմել խմբի աշխատանքային պլան՝ ներառելով շինարարության արժեքը ձևավորող յուրաքանչյուր բաղադրիչի մասով հստակ կատարման ենթակա դրույթներ։