Երկրաշարժի տարելիցին ընդառաջ ավելացել է այցելուների քանակը
2016 թվականի դեկտեմբերի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն ստացվել է ավելի քան 65 հեռախոսազանգ, իսկ այցելուների քանակը անցել է երկու տասնյակից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս շաբաթվա ընթացքում լրանում էր Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարին, այցելուների և զանգերի գերակշիռ մասը վերաբերել են աղետի գոտում իրականացվող ծրագրերին, ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվողների համար նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ փաստաթուղթ ներկայացրած ընտանիքների հետագա ճակատագրին:
Ստացված զանգերի մեջ եղել են նաև այնպիսիք, որոնք վերաբերել են ապօրինի կառուցապատման կամ քանդման, լիզենզիաների տրամադրման կամ մերժման, պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագրին, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են Կոմիտեի գործառույթներին:
Բարձրացված հարցերի վերաբերյալ տրվել են սպառիչ պարզաբանումներ և համապատասխան խորհրդատվություն: