Անակնկալ այց Գյումրիի Շիրակ Կենտրոն
Ինչպես տեղեկացանք «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից, այսօր` դեկտեմբերի 7-ին, 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու նպատակով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ղեկավարվող կառավարական պատվիրակության կազմում, Գյումրի ժամանած ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, անակնկալ այցելությամբ եղավ «Շիրակ կենտրոնում»:
Կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանի հետ հանդիպման ընթացքում արծարծվեցին Գյումրիում առկա անօթևանության խնդիրները, ինչպես նաև այդ խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակները:
Խոսվեց նաև կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի մասին: