ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.11.2016

Քաղաքաշինության պետական կոմիտեն երկու շաբաթում աղետի գոտուց 41 քաղաքացու է ընդունել

2016 թվականի նոյեմբերի 14-28-ը՝ երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն 41 քաղաքացու ընդունելություն է կատարել, այդ թվում՝
- 32-ը՝ Գյումրի քաղաքից,
- 6-ը ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերից,
- 2-ը՝ ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերից,
- 1-ը՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան համայնքից:

ՀՀ Լոռու և Արագածոտնի մարզերից ընդունելության եկած բնակիչները աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի  շահառուներ են և նրանց կողմից բարձրացվել են իրենց բնակապահովման խնդիրի լուծման ժամկետների հետ կապված հարցեր:

Գյումրի քաղաքից ընդունելության եկած բնակիչների զգալի մասը բարձրացրել են 2010 և 2012 թվականներին հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման հետ կապված հարցեր՝ հիմնականում նոտարական գրասենյակում պահանջվող փաստաթղթերի և ժառանգության հետ կապված: 3-ը եղել են Ծրագրի շահառու չհանդիսացող ընտանիքներ, որոնց հետաքրքրել է Ծրագրի շրջանակներում իրենց չդիտարկելու պատճառները, ինչպես նաև պետության կողմից հետագայում իրականացվելիք հնարավոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:


ՀՀ Տավուշի մարզի Բերդավան քաղաքի բնակիչը Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան է, ով նախկինում չի ստացել ֆինանսական աջակցություն՝ հանրապետությունից բացակայելու պատճառով, և հետաքրքրվում է, թե պետությունը երբ նորից կանդրադառնա խնդրին:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրվել են սպառիչ պարզաբանումներ և համապատասխան խորհրդատվություն:

Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության կողմից օրական ևս 10-12 քաղաքացու խորհրդատվություն և պարզաբանումներ են տրվել նաև հեռախոսազանգերի միջոցով: Հիմնական հարցերը կապված են եղել բնակարանների սեփականաշնորհման հետ, ինչպես նաև տարբեր պատճառներով (երկրաշարժ, սողանք, մաշվածություն և այլն) 3-րդ, 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների և բազմաբնակարան շենքերի ամրացման-վերականգնման կամ բնակիչների վերաբնակեցման, ոչ աղետի հետևանքով անօթևանի կարգավիճակում հայտնված անձանց բնակարանային պայմանների բարելավման խնդիրների:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերին, ապա դրանք երկու շաբաթվա ընթացքում գերազանցել են 150-ը: