ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.11.2016

Մասնագիտական հարցերը մի քանի տողով

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մոտ կայացել է  «Ճարտարապետական գործունեության մասին»  ՀՀ օրենքի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Լրամշակված և վերջնական խմբագրումներն անցած «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
  

****

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի ճարտարապետական հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը հրավիրված էին և մասնակցում էին բնագավառի պատասխանատուներ:

Թեման Երևանի Արշակունյաց պողոտա–Գարեգին Նժդեհի փողոց տրանսպորտային հանգույցի կարգավորման վերաբերյալ առաջարկն էր, որի վերաբերյալ քննարկումները մասնագետների որոշմամբ` կշարունակվեն: Քննարկման ավարտին՝ Ն. Սարգսյանն առաջարկել է ներկայացված հարցի լուծումներին անդրադառնալ ֆինանսական գնահատականն ունենալուց հետո:

****

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ընդունել է «Հույս» Գյումրիի շենացման ծրագրի խմբի անդամներին, քննարկել Գյումրի քաղաքին վերաբերող նրանց ներկայացրած ծրագիրը: Ծրագիրը հավանության է արժանացել Ն. Սարգսյանի կողմից. որոշվել է հայթայթել անհրաժեշտ միջոցներ այն շարունակական դարձնելու համար: