ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.11.2016

Երևաննախագիծը NOPRIZ մրցույթում առաջին տեղ է նվաճել

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դեռևս անցյալ տարի ՌԴ-ում ժողովրդականություն վայելող <<NOPRIZ>> (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթին մասնակցելու առաջարկ էր ստացել և ներկայացրել հայաստանյան մի շարք առաջատար նախագծային ընկերությունների և ճարտարապետական արվեստանոցների անուններ, որոնց թվում էր նաև՝  <<Երևաննախագիծ>> ընկերությունը:

Եվ ահա,  նոյեմբերի 18-ին մասնագիտական <<NOPRIZ>> լավագույն նորարարական կառույց 2016 մրցույթում <<Երևաննախագիծ>> ինստիտուտի հեղինակած (խմբի ղեկավար, ճարտարապետ Սիրեկան Օհանյան) ուսումնամարզային համալիրը (պատվիրատու՝ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ)  միանգամից երկու՝ <<Լավագույն բազմաֆունկցիոնալ կառույց>> և <<Լավագույն կառույց կրթության բնագավառում>> անվանակարգերում՝  առաջին մրցանակի է արժանացել: 

Հյուրերին, այդ թվում նաև՝ արարողությանը մասնակցող <<Երևաննախագիծ>> ՓԲԸ ներկայացուցչին, մրցանակներ և դիպլոմներ է հանձնել <<NOPRIZ>>-ի նախագահ, ՌԴ ժողովրդական ճարտարապետ Միխայիլ Պոսուխինը, որը ղեկավարում  է նաև <<Մոսպրոյեկտ>>-2 նախագծային ընկերությունը:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ և Մոսկվայի քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի հայտնի դեմքեր, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ: