ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.01.1970

Երևաննախագիծը ,,NOPRIZ,,մրցույթում առաջին տեղ է նվաճել

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դեռևս անցյալ տարի ՌԴ-ում ժողովրդականություն վայելող ,,NOPRIZ,, /Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում/ մրցույթին մասնակցելու առաջարկ էր ստացել և ներկայացրել հայաստանյան մի շարք առաջատար նախագծային ընկերությունների և ճարտարապետական արվեստանոցների անուններ, որոնց թվում էր նաև՝  ,,Երևաննախագիծ,, ընկերությունը:
Եվ ահա,  նոյեմբերի 18-ին մասնագիտական NOPRIZ լավագույն նորարական կառույց 2016 մրցույթում Երևաննախագիծ ինստիտուտի հեղինակած /խմբի ղեկավար, ճարտարապետ ՍիրեկանՕհանյան/ ուսումնամարզային համալիրը /պատվիրատու՝ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ/  միանգամից երկու՝ ,,Լավագույն բազմաֆունկցիոնալ կառույց,, և ,,Լավագույն կառույց կրթության բնագավառում,, անվանակարգերում՝  առաջին մրցանակի է արժանացել: 
Հյուրերին, այդ թվում նաև՝ արարողությանը մասնակցող ,,Երևաննախագիծ,, ՓԲԸ ներկայացուցչին, մրցանակներ և դիպլոմներ է հանձնել ,,NOPRIZ,,-ի նախագահ, ՌԴ ժողովրդական ճարտարապետ Միխայիլ Պոսուխինը, որը ղեկավարում  է նաև ,,Մոսպրոյեկտ,,-2 նախագծային ընկերությունը:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ և Մոսկվայի քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի հայտնի դեմքեր, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ: