ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.11.2016

Շրջայց՝ շինհրապարակում

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինհրապարակում, ծանոթացել շինարարության ընթացքին:


Շրջայցի ընթացքում շինարարական կազմակերպության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ վիճակը, Ն. Սարգսյանի կողմից առաջարկվել է այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի: Միաժամանակ, հանձնարարվել է նախագծողներին մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և ներկայացնել խոշորացված նախահաշիվը:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ իրականացնում է հանրապետության առաջատար շինկազմակերպություններից մեկը՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ն:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 067 700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98. 200 000 ՀՀ դրամ:

Օբյեկտի շինարարական աշխատանքները շարունակական են, ավարտը նախանշվում է 2017 թվականի աշնանը: