Բացվեց Սանկտ-Պետերբուրգի ուսանողների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը
Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի <<Թամանյան>> սրահում բացվեց Սանկտ-Պետերբուրգի գեղանկարչության, քանդակի և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտի ուսանողների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Նման ցուցահանդեսի կազմակերպումը Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի <<Թամանյան>> սրահում խորհրդանշական է, քանի որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը տարիներ շարունակ ապրել ու ստեղծագործել է Սանկտ-Պետերբուրգում, ուսանել Սանկտ-Պետերբուրգի գեղանկարչության, քանդակի և ճարտարապետության պետական ակադեմիայում, ապա նաև եղել ակադեմիայի փոխպրեզիդենտը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում: