ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


11.11.2016

Մրցանակներ հանձնվեցին <<Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016>> մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցներին

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում կայացել է դեռևս հոկտեմբեր ամսին մեկնարկած <<Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016>> մրցույթի մասնակիցների մրցանակների հանձնման արարողությունը:


Թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը ողջունել է հյուրերին ու մասնակիցներին, կարևորելով նման մրցույթները՝ Հայաստանի և սփյուռքի ճարտարապետներին միավորվելու և ազգային ճարտարապետությունը մեկ հարկի տակ ներկայացնելու առումով:


Մրցույթ-ցուցահանդեսի հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը շնորհավորելով հաղթողներին նշել է, որ պրոֆեսիոնալներից կազմված մրցութային հանձնաժողովի անդամները մանրամասն ուսումնասիրելով <<Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016>>-ի մասնակիցների գործերը, քննարկումների արդյունքում փակ քվեարկությամբ են ընտրել սահմանված յոթ անվանակարգերի հաղթողներին:
Գլխավոր մրցանակի` համահայկական ճարտարապետական մրցույց-ցուցահանդեսի դափնեկրի` 1-ին կարգի դիպլոմի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ոսկե մեդալի է արժանացել Թուրքիան ներկայացնող ճարտարապետ Էլմոն Հանճեր Քարսարվանեան:


Որոշ մասնակիցների <<Արշիր Գորկի>> ոսկե մեդալներ, պատվոգրեր, և շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարարիության կողմից:


<<Երիտասարդ մասնակից>>, <<լավագույն ինտերիեր>>, <<պատմամշակութային հուշարձանների վերականգնում>>, <<լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն)>>, <<ճարտարապետական փոքր ձև>>, <<հայկական ճարտարապետության>> և <<հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն>> անվանակարգերում առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների արժանացած մասնակիցներին շնորհավորել է նաև Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ հորդորելով լինել ավելի ակտիվ, հաճախ մասնակցել մրցույթների և ցուցահանդեսների (այդ թվում նաև նախկին ԱՊՀ տարածքում անցկացվող՝ Զոդչեստվո, Լեոնարդո և այլն), քանի որ դրանք  նոր շփումների և հնարավորությունների դաշտ են ձևավորում և ուղղակի անհրաժեշտ են:

Նշենք, որ մրցույթին աշխատանքներ էին ներկայացրել 75 հեղինակներ՝ հայազգի ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ Հայաստանից, Արցախից, ՌԴ-ից, Թուրքիայից, Իտալիայից, Քաթարից, Լիբանանից: