ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.11.2016

ՀՀ կառավարության նիստի օրակարգից. Կլուծվի բազմաբնակարան շենքերում գիշերային ակումբների գործունեության խնդիրը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին համագործակցելով համայնքապետերի հետ՝ բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով՝ համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:


«Ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ և պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին, որոնք տեղեկայված են բազմաբնակարան շենքերի տակ և անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան և մենք պետք է արձագանքենք»,-նշել է գործադիրի ղեկավարը: