ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


09.11.2016

Քննարկման թեման՝ քաղաքաշինության ոլորտի հիմնահարցերն էին

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մոտ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում, որին մասնակցել են ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ոլորտի պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, քաղաքաշինության պետական կոմիտեի առանձին ստորաբաժանումների ղեկավարներ և այլք:

 
Հանդիպմանը անդրադաձ է եղել առաջիկա ամիսների ընթացքում կոմիտեի օրակարգային խնդիրներին, այդ թվում` ՀՀ կառավարության ծրագրում ներառված շինարարական աշխատանքների գնագոյացման սկզբունքներին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, լիցենզավորման գործընթացներին, փորձաքննության խնդիրներին, շինարարության վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը և այլն:


Քննարկման ընթացքում որոշվել է ստեղծել քաղաքաշինության ոլորտում առկա հիմնախնդիրները համակարգող խորհուրդ և խորհրդին կից՝ համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք համաձայն մշակված օրացուցային գրաֆիկի յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կներկայացնեն մասնագիտական եզրակացություններ և որոնց արդյունքում կնդունվեն համապատասխան որոշումներ:


Նմանատիպ քննարկումները կկազմակերպվեն հաճախակի` կրելով պարբերական բնույթ: