ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.11.2016

Իր կյանքի տաղանդավոր գծանկարը նա գծեց մարտի դաշտում

Ադամի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը՝ Թամանյան սրահում

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի <<Թամանյան>> սրահում նոյեմբերի 4-ին, ժամը 15.00-ին կբացվի ապրիլյան պատերազմի հերոս, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի` գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Այդ աշխատանքները հիմա նշխարի հանգույն են մեզ համար, իսկ իր կյանքի տաղանդավոր գծանկարը նա գծեց մարտի դաշտում: 

Հիշենք և հիշեցնենք՝ սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով դիրքի ավագը, գլխավորել է մարտը՝ զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու դեմ և վերջինիս հասցրել զգալի կորուստներ: Պայքարեց մինչև արյան վերջին կաթիլը մեր օրերի  հերոս Ադամ Սահակյանը:


Ադամի՝ թշնամու դեմ մղած ժամեր տևած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի գնդին տեղակայվել և ամրանալ ռազմնաճակատի 2-րդ գծում:
Արդյունքում՝ <<հրեշտակների ջոկատ>> անվանյալ՝ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերներով կոտրելով  թշնամու ողնաշարը՝ կանխել են նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը: