ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.10.2016

Մասնագիտական պարգևներ՝ ոլորտի մասնագետներին

Հոկտեմբեր ամսին նշվում է ճարտարապետի միջազգային օրը, իսկ այս օրերին նաև՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանն է տոնում իր 95-ամյակը:


Ուստի պատահական չէ, որ այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հարկի տակ գնահատանքի և մեծարանքի են արժանացել ճարտարապետական բուհի մասնագետները՝ ճարտարապետներն ու քաղաքաշինարարները:


Նրանց շնորհավորել և քաղաքաշինության նախարարության (2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 91-Ա/3, 93-Ա/3 և 94-Ա/3 հրամաններ) <<Տրդատ ճարտարապետ>>, <<Մոմիկ ճարտարապետ>> և <<Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար>> ոսկե մեդալներով պարգևատրել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

<<Սիրելի բարեկամներ, ճարտարապետության մայր բուհի՝ մեր ինստիտուտի կարևորությունը, բոլորիս համար նույնն է. Դա մեր տունն է, մեր ընտանիքն է, և կարծեմ թե բոլորս այդպես էլ վերաբերվում ենք:

Դեռ 2 տարի առաջ ստեղծել ենք նախարարության գերատեսչական պարգևներ՝ <<Մոմիկ ճարտարապետ> և <<Տրդատ ճարտարապետ>> մեդալներ, որոնք մասնագիտական են և տրվում են բացառապես մասնագետներին: Ես կարծում եմ՝ բոլորդ կկիսեք այն պատկերացումը, որ և՛ Մոմիկը, և´ Տրդատը ընդամենը ճարտարապետներ չէին. նրանք և ճարտարապետն էին, և շիանարարը, և կոնստրուկտորը և քանդակագործը, և մանրանկարիչը, և փիլիսոփան, և մենք շատ կարևորում ենք այդ պարգևը՝ վստահ, որ այն խոր իմաստ ունի յուրաքանչյուրիդ համար>>:

Հանդիպմանը ներկա էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը շնորհավորեց և ՃՄ անունից դիպլոմներ հանձնեց բուհի վաստակաշատ մասնագետներին. <<Մենք դարերով աշխատել ենք, որ կարողանանք լավ կառույցներ թողնել, որը ոչ միայն մերն է, այլև մեր սերունդներինը, որոնք ետ նայելով պետք է հասկանան թե ով ենք մենք եղել և ինչպես ենք առաջ շարժվել>>:

ՃՇՃԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորելով պարգևատրվողներին բարձր գնահատանքի ու պարգևների արժանանալու առթիվ նշել է, որ ճարտարապետաշինարարական բուհը մշտապես զգում է այն աջակցությունն ու հոգատարությունը, որ քաղաքաշինության նախարարությունը, այսօր արդեն՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն ցուցաբերում են: