Քաղաքաշինության ոլորտը` կառավարության ծրագրում
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային Ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որտեղ քաղաքաշինության ոլորտն արտացոլված էր հետևյալ կետերով.
* Քաղաքաշինություն
• երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացում, 2017 թվականին Գյումրի քաղաքում ծրագրի ավարտ.
• քաղաքաշինական խոշոր համալիրների ներդրումային ծրագրերի մշակում և ներկայացում միջազգային ներդրումային ցուցահանդեսներում.
• եռամսյա ժամկետում քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների ստացման էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկում.
• 6 ամսվա ընթացքում՝
ա. քաղաքաշինության ոլորտում պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացում,
բ. Հայաստանի Հանրապետության մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող՝ բնակելի և հասարակական նշանակության կիսակառույցների հետագա օգտագործմանն ուղղված առաջարկությունների մշակում.
* 2017-2021 թվականների ընթացքում հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերով ապահովելու խնդրի ամբողջական լուծում։