ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.10.2016

Քեմբրիջի <<Լինքոլն>> համալսարանի պատվոգիր՝ 33 թաղամասի քաղաքաշինական ծրագրի համար

ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 21-ը Թայվանում մասնակցել է Քեմբրիջի <<Լինքոլն>> հողային քաղաքականության համալսարանի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին:

Համալսարանը, որն աշխարհում հայտնի է քաղաքաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խորհրդատվական, տեխնիկական և տնտեսական աջակցության ծրագրերի իրականացմամբ, այս տարի Թայվանում կազմակերպած իր հերթական՝ 131-րդ վերապատրաստման դասընթացին հրավիրել էր քաղաքաշինության ոլորտի՝ ենթակառուցվածքներով զբաղվող շուրջ 60 մասնագետների՝ աշխարհի տարբեր երկրներից:

Արտավազդ Թարխանյանը Թայվանից ձեռնունայն չի վերադարձել՝ պատվոգրի արժանանալով <<Ներկայացված լավագույն աշխատանքի համար>> անվանակարգում: Այս համատեքստում Հայաստանի քաղաքաշինության ոլորտում իրականացված կամ իրականացվող նախագիծ որպես նա ներկայացրել է Երևանի 33 թաղամասի՝ ժամանակակից և արդյունավետ լուծումներով հագեցած քաղաքաշինական ծրագիրը (կառուցապատման նախագծի հեղինակ՝ Ն. Սարգսյան):

Ըստ նրա՝ <<Ներկայացված նյութը, կիրառված մոտեցումները, որոնք ի սկզբանե ներդրվել էին այդ նախագծի մեջ շատ բարձր գնահատվեցին, ի հավելումն, ներկայացման ձևաչափը, որը նույնպես շատ կարևոր էր>>:

Ա. Թարխանյանի ներկայացմամբ՝ մասնակիցների համար դասախոսություններ են կարդացել քաղաքաշինության բնագավառի աշխարհում հայտնի լավագույն մասնագետները՝ հռչակ ունեցող պրոֆեսորներ և ակադեմիկոսներ, որոնք ամեն տարի բարձր վարձատրությամբ հրավիրվում են <<Լինքոլն>> հողային համալսարանի կողմից, որ իրենց գիտելիքներն ու փորձը կիսեն քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հետ՝ այդ կերպ փորձելով աշխարհում քաղաքաշինության բնագավառի վերաբերյալ մթնոլորտ ձևավորել:

<<Լինքոլն>> համալսարանը քաղաքաշինության բնագավառում արդյունավետ կառավարման, առկա հնարավորությունների ճշգրիտ հաշվարկման, տարբեր ծրագրերին հատկանշական գործիքակազմի օգտագործման շուկայում առկա մեխանիզմներին և մոտեցումներին է ծանոթացնում մասնակիցներին՝ բացառիկ հնարավորություն տալով մեծ ծրագրեր իրականացնելու: