ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.10.2016

Հայկական մասնակցություն՝<<Զոդչեստվո>>միջազգային փառատոնին

Հոկտեմբերի 21-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Զոդչեստվո-2016 միջազգային փառատոնի արդյունքների ամփոփումն ու մրցանակների շնորհման արարողությունը:


Հեղինակավոր այս փառատոնին Հայաստանից ներկայացվել էին մի շարք ճարտարապետական նախագծեր:


<<Զոդչեստվո>> ամենամյա ճարտարապետական և քաղաքաշինական միջազգային փառատոնի <<Տարվա լավագույն արտասահմանյան կառույց>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Սարգսյանի հեղինակած կառավարության նոր համալիրի նախագիծը:


Փառատոնի միջոցառումներին մոսկովյան կողմի հրավերով մասնակցում էր նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:


Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցում էին ՌԴ Ճարտարապետների միության նախկին և ներկա նախագահները՝ Անդրեյ Բոկովը և Նիկոլայ Շումակովը, բնագավառի բազմաթիվ հայտնի դեմքեր: Անուշ Տեր-Մինասյանի փոխանցմամբ փառատոնի կազմակերպիչները կարողացել էին իսկական ճարտարապետական տոն ստեղծել:


Նա այն կարծիքին է, որ մեր ճարտարապետները պետք է կարողանան մշտական մասնակցություն և ներկայություն ունենալ ոլորտի հեղինակավոր փառատոներին և մրցույթներին՝ վերականգնելով նախկինում եղած կապերն ու հարաբերությունները, ստեղծելով և ձևավորելով նորերը: