ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.10.2016

Շվեյցարական ճարտարապետական դպրոցի հիմնադրույթները` Ջուլիեն Կիզայի ներկայացմամբ

Այսօր Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ շվեյցարացի ճարատարապետ Ջուլիեն Կիզայի` <<Մենդրիսիոյի ճարտարապետական ակադեմիա՝ բացառիկ հայացք ճարտարապետությանը>> թեմայով դասախոսությունը, որի ժամանակ բանախոսը ապագա ճարտարապետներին ներկայացրեց շվեյցարական ճարտարապետական դպրոցի նոր կոնցեպտները`  պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին:


Դասախոսությունը, որին ներկա էր ՀՀ-ում Շվերցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ:


Դեսպան Գասսերը ողջունելով ներկաներին նշեց, որ այս հանդիպումը շատ կարևոր դերակատարություն կարող է ունենալ ապագայում հայ և շվեյցարացի ճարտարապետների համագործակցության համար:


Երիտասարդ ճարտարապետ Ջուլիեն Կիզան պարզ ճարտարապետության ջատագովը լինելով ներկայացրեց շվեյցարական ճարտարապետական դպրոցի հիմնադրույթները, նշելով, որ ինքը նախընտրում է կենտրոնանալ այն հիմքերի վրա, որոնք առաջնորդում են ցանկացած նախագիծ դեպի հստակ ուղղություն: 
 
Միջոցառման շրջանակում ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը առանձնազրույց է ունեցել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ: Կողմերը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: