ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.10.2016

Բացառիկ հայացք՝ ճարտարապետությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին ժամը 14.00 շվեյցարացի ճարատարապետ Ջուլիեն Կիզան <<Մենդրիսիոյի ճարտարապետական ակադեմիա՝ բացառիկ հայացք ճարտարապետությանը>> թեմայով բավական ուշագրավ դասախոսությամբ հանդես կգա՝ ներկայացնելով շվեյցարական ճարտարապետական դպրոցի նոր կոնցեպտները:

Հանդիպում-դասախոսությունը տեղի կունենա Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Մուտքն ազատ է. Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 3 (մուտքը` մետրոյի Հանրապետության հրապարակ կայանի կողմից):