ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.10.2016

Նարեկ Սարգսյանն ընդունել է ամերիկացի հայտնի ճարտարապետ Ռոն Ալթունին

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ հայտնի ճարտարապետ, «Ալթուն և գործընկերներ» կազմակերպության տնօրեն Ռոն Ալթունին:

Ն. Սարգսյանը շնորհավորել է նրան Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ՝ նշելով, որ շատ կարևորում է նրա՝ կուտակած փորձը դասախոսությունների, վարպետաց դասերի միջոցով ճարտարապետաշինարարական բուհի ուսանողներին փոխանցելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանն անդրադարձել է նաև 88-ի երկրաշարժից հետո՝ Սպիտակում, ապա նաև՝ Հայաստանում գործընկեր ճարտարապետների հետ Ռոն Ալթունի ծավալած գործունեությանը՝ բարձր գնահատելով նրա դերը՝ Հայաստանում կառույցների նախագծման և խորհրդատվության բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նորակառույց մասնաշենքի և Ավետիսյանների անվան դպրոց-կենտրոնի (Մալաթիա-Սեբաստիա համայնք) ստեղծմամբ  միջազգային չափանիշներով կանաչ և էներգախնայող նախագծի իրականացման, ընդհանրապես, նոր տեխնոլոգիաների կիրառման և օգտագործման առումով:

Ռոն Ալթունն իր գոհունակությունն ու պատրաստակամությունն է հայտնել իր նախանշած ծրագրերի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու առումով, այդ թվում նաև՝ ներկայացնելով իր նախաձեռնությունները՝ հայ-ամերիկյան ճարտարապետ ուսանողների փոխանակման ծրագրի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Նարեկ Սարգսյանը և Ռոն Ալթունը երկուստեք կարևորել են առաջիկայում՝ ներդրումային զարգացման ծրագրերի համատեքստում համագործակցության խորացման անհրաժեշտությունը: