ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.10.2016

<<Երևանյան ճարտարապետական բիենալե-2016>>-ին մասնակցում են նաև սփյուռքահայ ճարտարապետներ

Այսօր, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի «Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում» բացվել է «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016» համահայկական ճարտարապետական բիենալեն, որի նպատակն է հայ ճարտարապետության քարոզումն ու հանրահռչակումը: Բիենալեն, որը կազմակերպվում է երկու տարին մեկ` հանդիսանում է յուրահատուկ հարթակ ոչ միայն Հայաստանի,  այլև՝ արտերկրի  հայ  ճարտարապետների աշխատանքների ցուցադրման համար:


Համահայկական մրցույթ-ցուցահանդեսի բացմանը թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը ողջունելով ներկաներին նշել է, որ նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս ներկայացնելու մեր  ճարտարապետության պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները:


Մրցույթ-ցուցահանդեսին աշխատանքներ էին ներկայացրել 75 հեղինակներ՝ հայազգի ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ՝ բավական հարուստ աշխարհագրությամբ՝ Հայաստան, Արցախ, ՌԴ, Թուրքիա, Իտալիա, Քաթար, Լիբանան: 

Ներկաներին, ինչպես նաև մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեցին նաև հանձնաձողովի նախագահ Արմեն Ղուլարյանը, հանձնակատար Աշոտ Գրիգորյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Հավելենք, որ մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներր միջազգային հանձնախմբի կողմից գնահատվելու են ըստ հետևյալ անվանակարգերի` լավագույն հասարակական/արտադրական շենք (բազմաֆունկցիոնալ համալիր), լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն, մենատուն), պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լավագույն ինտերիեր, հայկական ճարտարապետության և հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն, ֆիլմ, ճարտարապետական փոքր ձևեր, երիտասարդ մասնակից։

Աշխատանքները ցուցադրվելու են մինչև տարեվերջ: