ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

2012-06-18


ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Նրա աշխատանքային փորձը և գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որոնք դրվում են նախարարի առջև: Այդ տեսակետից, ցանկանում ենք նրան բեղմնավոր աշխատնք: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վարդան Վարդանյանին համատեղ աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Վարդանյանին և որպես մասնագետ, և որպես նախարար, և որպես գործընկեր, որի հետ այս տարիների ընթացքում անցել ենք լուրջ փորձությունների միջով: Համոզված եմ, որ նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այս փոփոխությունը լինի սահուն և որպեսզի նորանշանակ նախարարը կարողանա սահուն կերպով անցնել իր պարտականությունների կատարմանը: Այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել նախարարության կողմից: Մենք ձեզ հետ միասին կարողացել ենք իրականացնել մեր պետության պատմության մեջ ամենամեծածավալ
շինաշխատանքը: Աղետի գոտում իրականացվել են 250 մլն դոլարի շինաշախատանքներ, ինչի արդյունքում շուրջ 6000 անօթևան ընտանիքներ բնակարաններ կստանան պետության կողմից: Ըստ էության, դրանով իսկ աղետի գոտում կատարվեց որակական փոփոխություն: Նախարարության առջև այսօր կանգնած են նոր խնդիրներ, մասնավորապես, շինարարության որոլորտւմ անհրաժեշտ է ներդնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան գործառույթներ, այդ մշակույթը հաղորդել բոլոր շինարարական կազմակերպություններին, էապես ուժեղացնել քաղաքաշինական վերահսկողությունը: Սա այն խնդիրն է, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Հանրությունն արդարացիոներն ներկայացնում է նոր և ավելի խիստ պահանջներ և այս փուլում մենք պարտավոր ենք իրականացնել հենց այդպիսի փոփոխություններ»:

gov.am