ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.09.2016

«Երկրի նկարագրի» շնորհանդեսը՝ նոյեմբերին

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում 2016 թվականի սեպտեմբերի 13-ից 16-ը կայացած՝ ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) բնակարանային և հողերի կառավարման Կոմիտեի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ քննարկվել են բնակարանային տնտեսության կայուն զարգացման ՄԱԿ-ի Ժնևյան Խարտիայի, 2014-2020թթ. ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանի կայուն բնակարանային տնտեսության և հողերի կառավարման ոլորտի ռազմավարության, Կոմիտեի 2014-2015թթ. աշխատանքային ծրագրերի, ինչպես նաև ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում բնակարանային տնտեսության, քաղաքների զարգացման և հողերի կառավարման ազգային քաղաքականության իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր:


Նստաշրջանի ընթացքում ներկայացվել է նաև ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի հետ համագործակցության և աջակցության շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգմամբ 2015-2016թթ. մշակված` Հայաստանի «Երկրի նկարագիրը»:


ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի կողմից ներկայացվել են «Երկրի նկարագրի» մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև՝ բնակարանային տնտեսության, տարածական պլանավորման, աղետների ռիսկերի նվազեցման, հողերի կառավարման և շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտների  քաղաքականության և զարգացման վերաբերյալ արված առաջարկությունները: Կարևորվել է հատկապես նկարագրում ներկայացված առաջարկությունների իրագործմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակումը և իրականացումը:


Կոմիտեի կողմից նախատեսվում է «Երկրի նկարագրի» շնորհանդեսը կազմակերպել առաջիկա նոյեմբերին՝ Երևանում: