ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.09.2016

Պարզաբանում. ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Սեպտեմբերի 8-ից հետո ո՞ր նախարարն է պարապուրդի մատնվել» վերտառությամբ հոդվածում թերթի լրագրողը հղում կատարելով նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նյութին նշել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 7-9-ը աշխատանքային այցով գտնվել է Բրազիլիայում, ՀՀ դեսպանատան շինարարության ընթացքին հետևելու նպատակով:


Հարկ է նշել, որ նյութը կայքում տեղադրվել է նախարարի Հայաստան վերադառնալուց հետո առաջին իսկ աշխատանքային օրը (սեպտեմբերի 10-11` հանգստյան օրեր, 12-ը` մեռելոց):

Ինչ վերաբերում է Բրազիլիա կատարած այցին, ապա այն ամբողջությամբ իրականացվել է հրավիրող կողմի` բարերար Բուրմայան ընտանիքի հաշվին:

Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին: