ՀՀ քաղաքաշինության նախարարը հրաման է ստորագրել
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի 2016թ. հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատվել են ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերը, որն ուժի մեջ մտել և ՀՀ տարածքում գործում է հունիսի 24-ից:
«Շենքերի ջերմային պաշտպանություն» նորմերը քննարկվելով ՀՀ քաղաքաշինության նախարարության, «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի փորձագիտական խմբի անդամների, ինչպես նաև ոլորտի շահագրգիռ մասնագետների հետ` տեղայնացվել է Հայաստանի կլիմայական պայմաններին և ստացել պետական գրանցում:
Փաստաթուղթը, որն համահունչ է շենքերի էներգետիկ արդունավետությանը ժամանակակից մոտեցման պահանջներին, վերաբերում է բնակելի, արդյունաբերական ու հանրային շենքերին, ինչպես նաև՝ շինարարական նյութերին և շինվածքներին:
