ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


10.08.2016

Ձևավորվել է քաղաքաշինության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին>> արձանագրային որոշման պահանջները և ամփոփելով ՀՀ քաղաքաշինության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված կարգով ներկայացված դիմումների քննարկման արդյունքները` նախարար Նարեկ Սարգսյանը օգոստոսի 9-ին ստորագրել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը հաստատելու մասին հրաման:


Նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերություների, հասարակական կազմակերպություների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, շինարարներ, ճարտարապետներ, շահագրգիռ անձինք:

Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ հստակ օրակարգի ձևավորմամբ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների և խնդիրների շուրջ: