Հայտնի է պետծառայողների բնակարանների վիճակահանության օրը
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանների վիճակահանության օր է սահմանվել 2016 թվականի հուլիսի 15-ը, ժամը 9.30-ը: Վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության նախարարությունում` ք. Երևան, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ:
Տեղեկացնում ենք, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով: