ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.07.2016

Հետևողական ենք լինելու Արամ Մանուկյանի տունը պահպանել -վերակառուցելու հարցում

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի պատասխանը ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին.

ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով Արամի 9 հասցեում 1910 թ. կառուցված շենքը, որտեղ ժամանակին բնակվել է անվանի քաղաքական և հասարակական գործիչ Արամ Մանուկյանը, ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան: Ներկայումս կառույցը ներառված է «Հին Երևան» համալիրի կառուցապատման ներդրումային ծրագրում: Ըստ ծրագրի նախագծի նախատեսված է պահպանել և վերակառուցել գոյություն ունեցող շինությունը, որպես ընդհանուր համալիրի մաս:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, որպես 2014թ. դեկտեմբերի 2-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի հետ «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ՀՀ կառավարության կողմից ստորագրող կողմ, հետևողական է լինելու շենքի պահպանման և վերակառուցման գործընթացներին: Միևնույն ժամանակ հաշվի առնելով բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպությունների կողմից բազմիցս ներկայացված առաջարկությունները՝ վերոհիշյալ շենքում Արամ Մանուկյանի կյանքին և գործունեությանը նվիրված թանգարանային գոտի ստեղծելու մասին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետամուտ է լինելու ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատող ընկերությանը խնդիրը ներկայացնելու և իրագործելու հարցում: