ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.06.2016

ՀՀ քաղաքաշինության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն) առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):


Խորհրդի կազմում ընդգրկվելու համար կարող են դիմել`
1) -  հասարակական կազմակերպություններ
- զանգվածային լրատվության միջոցներ
- ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ
- այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին:

2) - քաղաքաշինության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

 Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել`
- այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում նախարարությունից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

դիմում խորհրդի նախագահի անունով,
- կազմակերպության պետական գրանցման համարը և կանոնադրության պատճեն,
- ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,
- մոտիվացիոն նամակ-հիմնավորում (1.5-2 էջ)` խորհրդում կազմակերպության կամ անձի ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ,
- նախարարության ոլորտին առնչվող ծրագրերին, փորձագիտական աշխատանքներին մասնակցության, ոլորտին առնչվող հրապարակումների, նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի և/կամ հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փաստը հաստատող փաստաթղթեր:

Խորհուրդն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները`
1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմումները (կից փաստաթղթերով) թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացվել նախարարություն, Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն N 3 հասցեով (հեռ. 011 621-711, ֆաքս` 011 621-734, էլփոստ` info@minurban.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2016 թվականի հուլիսի 15-ը: Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվում: 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` 011 621-711 հեռախոսահամարով: