Նարեկ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանին
Նարեկ Սարգսյանն իր շնորհավորական խոսքն է հղել տաղանդավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանին՝ ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ, ուր մասնավորաբար ասել է.
Սիրելի Մաեստրո, շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա հոբելյանի առիթով:
Բարձր եմ գնահատում մեր իրականության մեջ Ձեր երևույթը՝ անսպառ տաղանդով, մարդկային համեստությամբ և պատվախնդրությամբ, միաժամանակ՝ տարբեր դռներ չթակելու՝ լեռնցուն հատուկ հպարտությամբ …
Մեր առաջիկա պլանավորված հանդիպումը կլինի թե՛ Մարքսի կիսանդրու և Հրաչյա Աճառյանի հարթաքանդակի վերականգնման, և թե՛ Ռաֆո Իսրայելյանի հուշատախտակը կյանքի կոչելու շուրջ:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ստեղծագործական հաջողություններ, երկար տարիների կյանք՝ Ձեր ծրագրերն ու մտահղացումներն իրականություն դարձնելու ճանապարհին:
