ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.06.2016

Նարեկ Սարգսյան. Քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար կձևավորվի հստակ և ամբողջական իրավական միջավայր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը ընթացքում գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Որոշման նախագիծը ներկայացնելիս նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ կատարվող փոփոխության արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ և ամբողջական իրավական միջավայր` հնարավորինս պարզեցված պայմաններով` փոխկապակցված կառուցապատվող օբյետի ռիսկայնության աստիճանի հետ:

Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունն իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):

Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին: 
 

«Նախատեսվում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի աշխատանքներում չներգրավել տարածքային բաժնի ներկայացուցչին: Ընդ որում, նշված օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին կարող է հիմնավորվել հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով»,- իր խոսքում նշել է նախարար Սարգսյանը:


Հովիկ Աբրահամյանը կարևորելով ընդունված որոշումն ընդգծել է, որ էլեկտրոնային շինարարական թույլտվությունների համակարգին անցնելը շատ ճիշտ որոշում է: Վարչապետի խոսքով՝ ընդունված որոշմամբ նաև նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը: