ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.06.2016

2016-ին ավելի շատ հիմնանորոգվող օբյեկտներ ավարտին կհասցվեն

Դեռևս 2014 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը որդեգրել է օբյեկտների՝ տարիներ շարունակ ձգձգվող շինարարական աշխատանքներն առավելագույնը երեք տարում ավարտին հասցնելու քաղաքականությունը:

Այս համատեքստում արդեն 2015 թվականին իրականացվել է կրթական, մարզական, առողջապահական օբյեկտների, մշակութային և վարչական կառույցների հիմնանորոգման, կառուցման, ինչպես նաև ավելի քան 20 տարբեր նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ: 2016 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել շինարարության ընթացքում գտնվող օբյեկտների ընդհանուր թվի մինչև 63%-ը, այն դեպքում՝ երբ 2015-ին այդ թիվը կազմել է մոտ 50%, իսկ 2014-ին` 38%:

Քաղաքաշինության նախարարության պատասխանատուները՝ նախարարը և տեղակալները, պարբերաբար շրջայցեր են կատարում հիմնանարոգվող օբյեկտներում:  Մասնավորաբար, օրեր առաջ այցելելով Երևանի N191 դպրոց, որտեղ կատարվող շինաշխատանքների ժամկետների և որակի մասին ԱԺ-ում հարց էր բարձրացրել պատգամավոր Հեղինե Բիշարյանը, նախարար Սարգսյանը ծանոթացել է կրթօջախում կատարվող շինարարական աշխատանքներին:


Նախարարի այցելությանը հաջորդել է ոլորտի մասնագետների հետ անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում նա անդրադարձել է հանրապետության կրթօջախներում իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին՝ հանձնարարելով համապատասխան ստորաբաժանումներին ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ պատրաստել՝ մի շարք օբյեկտների շինարարությունն  այս տարի ավարտելու վերաբերյալ: