ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Մեկնարկում է Երեւանի <<Փոքր կենտրոնի>> կառուցապատման օրինագիծը

Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների և նախագծերի մշակման նպատակով ՀՀ վարչապետի 2012 թվականի ապրիլի 5-ի N301-Ա որոշմամբ (փոփոխ. ՀՀ վարչապետի 03.05.2012թ. N392-Ա որոշում) ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են հանրապետության անվանի ճարտարապետներ և քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ:
Սույն թվականի մայիսի 23-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատմանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Վարչապետը, նշելով Երևանի կենտրոնի կառուցապատման կանոնակարգմանն ուղղված խնդիրների լուծման այժմեականությունը, ներկաների ուշադրությունն է հրավիրել գործընթացի իրականացման թափանցիկության, ինչպես նաև ընթացակարգերի ընդունման շուրջ մասնագետների և հանրության փոխհամաձայնության ձեռքբերման անհրաժեշտության վրա:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կարևոր է համարում բնակչության մասնակցությունը Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» քաղաքաշինական խնդիրների օրենսդրական կարգավորման հարցում:
Խնդրի վերաբերյալ առաջարկությունները կարող եք ներկայացնել աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյաին՝ info@mud.am էլեկտրոնային հասցեով: Ներկայացված առաջարկությունները կտեղադրվեն նախարարության կայքում: