ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.06.2016

Նախարարի խորհրդականը աշխատանքային այցով Թեհրանում էր

Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական Արմեն Մինասյանը աշխատանքային այցով մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանում հայտնի տարբեր ընկերությունների  հետ:

Մասնավորաբար, նախարարի խորհրդականը Թեհրանում հանդիպել է իրանական մի շարք կարևոր նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հետագա համագործակցության հնարավորությունների հստակեցման համատեքստում պայմանավորվածություններ ձեռք բերելով նրանց հետ:  Հանդիպելով Իրանի ճարտարապետների միության վարչության անդամներին, Արմեն Մինասյանը նախնական համաձայնագիր է ստորագրվել ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ Իրանի ՃՄ համագործակցության վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Իրանի ճարտարապետական շրջանակների հետ՝ 2016 թվականի հոկտեմբերին Երևանում նշվող ճարտարապետի միջազգային օրվա ծրագրում ճարտարապետ Պոլ Աբգարի գրքի շնորհանդեսի  անցկացման վերաբերյալ: