ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.05.2016

Քաղաքաշինության նախարարն այցելել է Շիրակի մարզ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ:
  

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական պարտավորությունների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով նա այցելել է Ախուրյան համայնքի կիսակառույցների շինհրապարակ, պատասխանատուների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել մարզպետարանին տրամադրված գումարով երկրաշարժից տուժած ընտանիքների համար նախատեսված բնակարանային շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու խնդիրը:

Նախարար Սարգսյանը եղել է նաև <<Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան>>-ի տարածքում իրականացվող հասարակական նշանակության կառույցի շինհրապարակում, մարզի պատասխանատուների հետ քննարկել կառույցի վերաբերյալ նախագծային լուծումները: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Շիրակի մարզում առկա 3-4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրներին:
 

Այցի շրջանակում Ն. Սարգսյանը մասնակցել է նաև 1918 թվականին Սառնաղբյուր գյուղի ինքնապաշտպանական հերոսամարտին նվիրված հուշակոթողի (հեղինակ՝ Ասլան Մխիթարյան) բացման արարողությանը, որի ստեղծմանն աջակից է եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: