ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.05.2016

Երկարաձգվել է ճարտարապետության եռալեզու ալբոմի հրատարակության համար ներկայացվող նյութերի վերջնաժամկետը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հրատարակելու է «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» եռալեզու գունավոր ալբոմը, ուր տեղ կգտնեն անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից նախագծված և կառուցված շենքերն և շինությունները: 


Անհրաժեշտ նյութերի (տես կից ցանկը), ներկայացման վերջնաժամկետը երկարացվել և սահմանվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը:


Ցանկացողները էլեկտրոնային կրիչով կարող են նյութերը ներկայացնել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն 3)


• Լուսանկար (հեղինակի, հեղինակների)
• Կենսագրություն (ստեղծագործական)
• Հատակագծեր, գլխավոր հատակագիծ (առանց չափերի նշման,  մասշտաբով, հեղինակի ընտրությամբ)
• Կտրվածքներ (առանց չափերի նշման, մասշտաբով, հեղինակի ընտրությամբ)
• Գունավոր լուսանկարներ (Ճակատներ, դետալներ, Resolution 300 pixel/inch)
• Կառույցի անվանումը, տեղը, նախագծման և իրականացման տարեթիվը, հեղինակային կազմը, ընդհանուր մակերեսը
• Ցանկալի է ներկայացնել նաև մինչնախագծային էսքիզ-ճեպանկարներ
• Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-56-29-54 հեռախոսահամարով: