ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.04.2016

Շինոլորտի բարեփոխումների ծրագիրը` ի շահ քաղաքաշինական գործունեության զարգացման

Գործադիրի հավանությանն է արժանացել Շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ոլորտում ներկայում առկա են հետևյալ խնդիրները՝ շինարարության արժեքի գնագոյացման, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման արժեքի հաշվարկման, շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային հսկողության իրականացման գործընթացներում, ինչպես նաև սեյսմակայուն շինարարության, շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար նորմատիվային փաստաթղթերում: Առաջիկա տարիներին նախատեսվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և շինարարության ոլորտները կարգավորող իրավական դաշտի համապատասխան փոփոխություններ, որոնք խթան կհանդիսանան քաղաքաշինական գործունեության կայուն զարգացման համար:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկումն ապահովելու համար իրավական հիմք ստեղծելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում: Օրենքի փոփոխությունները վերաբերում են լիցենզավորման ընթացակարգին: Մինչ փոփոխությունները լիցենզավորումը կատարվում էր պարզ կամ բարդ ընթացակարգով, իսկ քաղաքաշինության բնագավառի լիցենզիաները համարվում էին բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ: Իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում դրանք կհամարվեն լիարժեք կիրառելի և հնարավորություն կտան միևնույն նպատակի համար օգտագործել օրենքը և կարգերը՝ լիարժեք համապատասխանությամբ, ինչպես նաև համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցել փոքր մակերես ունեցող շինություններ՝ առանց համապատասխան լիցենզիա ունենալու:

www.gov.am