ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.04.2016

Քաղաքաշինության նախարարն ընդունել է ավստրիական STRABAG AG ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը այսօր ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական <<STRABAG AG>> կոնցեռնի ներկայացուցիչներին:


Հանդիպման ընթացքում ընկերության ղեկավար Գ. Գրիտցները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանգամանալի ներկայացրել է իր ղեկավարած <<STRABAG AG>> կոնցեռնի գործունեության աշխարհագրությունը՝ Ավստրիայից և Գերմանիայից զատ՝ Եվրոպա մայրցամաքի գրեթե բոլոր երկրներ, ինչպես նաև՝ Կանադա, Չիլի, Հնդկաստան, ՌԴ: Գործունեության ուղղությունները նույնպես բազմազան են՝ բնակելի, հասարակական, արտադրական, շինություններ՝ օդանավակայաններ և հյուրանոցներ, հիվանդանոցներ և գրասենյակային շենքեր, սպորտային կառույցներ, ինչպես նաև՝ էլեկտրակայաններ, կամուրջներ, թունելներ և այլն:


ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելով եվրոպական <<STRABAG AG>> ընկերության ներկայացուցիչներին՝ կարևորել է Հայաստանում շինարարական ծրագրեր իրականացնելու նրանց առաջարկությունները, նշելով, որ աշխատանքային խմբերի մակարդակում քննարկումներ ծավալելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը հստակեցնելու համատեքստում կձևավորվեն փոխհամագործակցության շրջանակները:


Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը: