Վարչապետի հանձնարարականի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վարչապետի հանձնարարականով պատրաստել է շինարարական օբյեկտների նախագծերի մրցույթների վերաբերյալ տեղեկատվություն, որը այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ խնդիրը բավական լուրջ է եղել, նախորդ տարիներին նախագծերի մրցութային գործրնթացը ձգվել է՝ ավարտվելով հիﬓականում սեպտեմբեր ամսին։
«Դրան հաջորդել է շինարարության գնման գործընթացը, արդյունքում շինարարական կազմակերպությունները հայտնվել են բավական ծանր վիճակում՝ չհասցնելով ﬕնչև տարեվերջ իրականացնել նախատեսված աշխատանքները։ Նախագծերը ﬕնչև ապրիլի 1-ն ավարտել ու Ձեր հանձնարարականի վերաբերյալ, պարոն վարչապետ, հայտնեմ, որ առաջին անգամ այս առումով բավական լուրջ աշխատանք է իրականացվել։ Այժմ քաղաքաշինության նախարարության 23 նախագծերից 19-ը ամբողջապես պատրաստ են»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ նախագծերից ﬔկն ապրիլի 30-ին պատրաստ կլինի։
Նրա խոսքով՝ ևս ﬔկ, ընդ որում, բավական բարդ նախագիծ, որի համար այս տարի շինարարության գումար նախատեսված չէ, պատրաստ կլինի ﬕնչև հունիսի վերջ։ Ըստ նախարարի՝ կան նաև երկու փոքրածավալ նախագծեր, որոնցից ﬔկը վերաբերում է Կառավարության թիվ 3 շենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համապատասխան ﬕջոցներով հագեցնելուն։
«Մենք սա իրականացնում ենք հենց այս խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Այսինքն փաստացի ես կարող եմ ասել, որ նախորդ տարիների հաﬔմատ մրցութային գործընթացի իրականացումը ﬔզ մոտ կրճատվել է 4-5 ամսով, ինչը հնարավորություն կտա շինարարության մասով մրցույթները հայտարարել մայիսի սկզբին։ Նույն վիճակը այս տարի նաև մարզպետարաններում է` նրանք էլ նախագծային աշխատանքները կավարտեն մայիսի սկզբին, ապա կհայտարարեն շինարարության մրցույթները»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
