Գրքի շնորհանդես` ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ <<Հոռոմոսի վանքը. արվեստ և պատմություն>> գրքի շնորհանդեսը:
10-րդ դարում Ախուրյան գետի ափին կառուցված եկեղեցին, որ սերտորեն կապված լինելով Անի մայրաքաղաքի հետ հանդիսացել է Բագրատունի թագավորների դամբարանատեղին, գործել է մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը:
Գիրքը կյանքի է կոչվել արվեստաբան Էդդա Վարդանյանի, Կարեն Մաթևոսյանի, Արմեն Ղազարյանի, Սոնա Բալոյանի, Սամվել Կարապետյանի և Ժան-Պիեր Մահեի ջանքերի շնորհիվ և հարուստ տեղեկատվություն է հաղորդում եզակի ճարտարապետական կառույց հանդիսացող վանքի պատմական, մշակութային և հնագիտական արժեքների մասին:
Շնորհանդեսի ընթացքում համահեղինակները բազմակողմանի ու մանրակրկիտ ներկայացրեցին իրենց կատարած ուսումնասիրությունները` վանքի պատմության, ճարտարապետության, արձանագրությունների և այլնի մասին:
Գիրքը հրատարկվել է տարեսկզբին Փարիզում` Բյուզանդիայի պատմության և քաղաքակրթության ուսումնասիրությունների կենտրոնի կողմից և <<Dolores Zohrab Liebmann>> հիմնադրամի ֆինասավորմամբ:
Ի դեպ` եզակի ու ինքնատիպ գրքի մեկ օրինակ հեղինակները նվիրվեցին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գրադարանին:
