ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Գյումրիում կայացավ 3 եւ 4 սենյականոց բնակարանների վիճակահանություն

2012 թվականի մայիսի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի գլխավորությամբ Գյումրիում կայացել է բնակարանային շինարարության ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում <<Մուշ-2>> եւ <<Անի>> թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 3 եւ 4 սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը:
Կառուցվող բազմաբնակարան շենքերում 3-սենյականոց բնակարանների թիվը կազմում է 464:
ՀՀ կառավարության որոշմամբ մեկ հատ 3-սենյականոց բնակարան համարվել է ծառայողական եւ հանձնվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Վիճակահանությամբ բաշխվել են 463 բնակարաններ, որոնցից 462-ը` հերթացուցակում հաշվառված անձանց, իսկ 1-ը Հովհաննես Սանոսյանին` Մուշ-2 թաղամասում նրան պատկանող տարածքի դիմաց:
Շահառուների համաձայնությամբ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամ անձ ունեցող ընտանիքներին առաջարկվել է բնակարաններ առաջին հարկում:
6 հատ 3-սենյականոց բնակարաններ չեն բաշխվել` բնակիչների վիճակահանությանը չներկայանալու պատճառով:
Վիճակահանության ժամանակ բաշխվել են նաեւ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին Գյումրիում կայացած 124 հատ 4-սենյականոց բնակարանների վիճակահանության ժամանակ չբաշխված 16 բնակարաններ: