08.04.2016
ՀՀ և ՌԴ քաղաքաշինության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարարության միջև ստորագրվել է քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակ-կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության համաձայնագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՌԴ քաղաքաշինության և բնակ-կոմունալ տնտեսությաննախարար Միխայիլ Մենը:
Համաձայնագիրը ստորագրվել է հայ-ռուսական համագործակցության շրջանակում` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում:
