ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.04.2016

Կլուծվի աղետի գոտու անօթևան 183 ընտանիքի բնակարանային խնդիրը

2016 թվականի ապրիլի 6-ին կայացած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է <<Հայաստանի Հանրապետության 2016 թվականի  պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին>> որոշման նախագիծը:


Նախագծի քննարկումից հետք կառավարությունը հաստատել է ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:
Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ն. Սարգսյանը` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 5363 ընտանիքից 2016թ. սկզբի դրությամբ դեռևս կարգավորված չէ մոտ 920 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիր, որի լուծմանը նախատեսվում է անդրադառնալ 2016-2017թթ. ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ:

Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին առաջնահերթ կարգով անդրադառնալ 183 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը, որոնցից մոտ 100-ը՝ Գյումրիում, 50-ը՝ Սպիտակում, իսկ 33-ը՝ Ախուրյան համայնքում (պետբյուջեով միջոցներ են նախատեսվել ևս 104 ընտանիքի համար Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման համար):
Սահմանվում են նաև այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությունները, մասնավորապես՝ առաջարկվում է Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակապահովման խնդիրը լուծել բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, իսկ Սպիտակում ծրագրի շահառու ճանաչված և մեկ սենյակի հավակնող ընտանիքներինը՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում դեռևս լուծման կարիք կունենա ծրագրի շահառու ճանաչված մոտ 633 ընտանիքի բնակարանային խնդիր: Դրա հետ մեկտեղ, կարգավորման կարիք կունենա Գյումրի քաղաքում ամբողջական փաստաթղթային փաթեթներ ներկայացրած, սակայն ծրագրի շահառուների ճանաչման գործընթացի ժամանակ հանրապետությունից բացակայած մոտ 24 ընտանիքի բնակապահովման խնդիրը: