ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.04.2016

Նախարար Նարեկ Սարգսյանը պարգևատրել է շնորհակալագրով

Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ում բազվեց «Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որը ձևավորված էր Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:


Ցուցահանդեսը գերազանց նախապատրաստելու և կազմակերպելու համար, Սանկտ-Պետերբուրգի Կրոնի պատմության պետական թանգարանի տնօրեն Լյուբով Ալեքսանդրի Մուսիենկոն, փոխտնօրեն Եկատերինա Ալեքսանդրի Տերյուկովան և ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլայի Նիկոլաևան պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի շնորհակալագրով։


Հավելենք նաև, որ նախարար Ն. Սարգսյանը բարձր գնահատելով ստեղծված հնարավորությունը` Հայ հանդիսատեսին այդ բացառիկ նմուշները ներկայացնելու համար, Կրոնի պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլաևային (ով այս օրերին գտնվում է Հայաստանում) նվիրեց <<Եղեռն` եղեռնից հետո>> գիրքը, որում ընդգրկված են Արևմտյան Հայաստանում անհետացող մշակույթի բեկորները:


Ցուցահանդեսին, որն ընդգրկում էր XIX և ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց աշխատանքները, ներկայացվել են Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարներ:


Նկարները, որոնք փաստում և փաստագրում են Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և ռուսական հոգևոր ներկայությունը Սուրբ երկրում,  ներկայացնում են Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, սրբավայրերը:


Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև 2016 թվականի մայիսի 5 (hասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3), որից հետո կցուցադրվի Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: