Կտպագրվի անկախության տարիների ճարտարապետության եռալեզու ալբոմ
Քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հրատարակելու է «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» եռալեզու գունավոր ալբոմը, ուր տեղ են գտնելու անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից նախագծված և կառուցված շենքերն և շինությունները:
Անհրաժեշտ նյութերը (տես կից ցանկը), որոնց ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, ցանկացողները էլեկտրոնային կրիչով կարող են ներկայացնել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն 3)
• Լուսանկար (հեղինակի, հեղինակների)
• Կենսագրություն (ստեղծագործական)
• Հատակագծեր, գլխավոր հատակագիծ (առանց չափերի նշման, մասշտաբով, հեղինակի ընտրությամբ)
• Կտրվածքներ (առանց չափերի նշման, մասշտաբով, հեղինակի ընտրությամբ)
• Գունավոր լուսանկարներ (Ճակատներ, դետալներ, Resolution 300 pixel/inch)
• Կառույցի անվանումը, տեղը, նախագծման և իրականացման տարեթիվը, հեղինակային կազմը, ընդհանուր մակերեսը
• Ցանկալի է ներկայացնել նաև մինչնախագծային էսքիզ-ճեպանկարներ
• Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ. փոստ):
Մանրամասն և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-56-29-54 հեռախոսահամարով:
