ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.03.2016

Քաղաքաշինական վերահսկողություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան

Քաղաքաշինության նախարարությունում տեղի է  ունեցել քաղաքաշինական վերահսկողության միջազգային փորձը թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում   նախարարի  խորհրդականը  բնագավառի մասնագետներին է ներկայացրել մասնավորաբար ԱՄՆ-ում կիրառվող փորձը  և հարևան ԻԻՀ-ում կիրառվող  քաղաքաշինական վերահսկողության  ողջ փաթեթը՝ գոյություն ունեցող  մեխանիզմների և մեթոդների համատեքստում:


Խորհրդակցության ընթացքում ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում նախարարն առաջարկել է նախարարության քաղաքաշինական տեսչության մասնագետներին՝    ներկայացնել տեղեկանք-հիմնավորում՝ քաղաքաշինական վերահսկողության  ոլորտը   միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով, ինչը հնարավորություն կտա գործառույթն իրականացնել առավել արդյունավետ՝ գործնականում նպաստելով  ինքնակամ ձևախեղումներից կառույցներն ապահովագրելուն և դրանք ավելի անվտանգ դարձնելուն: