ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.03.2016

Հայ-ֆրանսիական համաժողով՝ «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար»

Կոնգրես հյուրանոցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ կայացել է «Վերանայել քաղաքը` միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողովը:


Համաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:


Շնորհակալություն հայտնելով  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին նախաձեռնության համար, նախարար Նարեկ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է հատկապես անկախության շրջանում ձևավորված հայ-ֆրանսիական կապերին և համագործակցությանը, նշելով, որ դրանք արդեն ավանդական են դարձել, ինչի վկայությունն է նաև այսօրվա միջոցառումը:
«Հայ-ֆրանսիական կապերը վաղեմի պատմություն ունեն: Նորանկախ Հայաստանում, դեռ 1998 թվականին հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում ընդունվեց «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը: Հայաստանն ընտրեց քաղաքաշինության կազմակերպման մոդելը ֆրանսիականի հիման վրա: Իհարկե, այսօր խնդիրները բոլորովին ուրիշ են՝ էներգախնայողության, տրանպորտի կազմակերպման, աղբահանության, քաղաքների զարգացման՝ 21-րդ դարին համահունչ խնդիրներ: Վստահ եմ, նման համատեղ քննարկումները դրական  արդյունք կունենան»:


ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր ողջույնի խոսքում նշել է, որ «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով հանդիպումից հետո ապրիլին կազմակերպվելու են հանրային քննարկումներ ասոցիացիաների, պատգամավորների և մտավորականների մասնակցությամբ:


Դեսպանն իր ելույթում անդրադարձել է նաև տարաբնակեցման խնդիրներին, այս համատեքստում խոսելով Երևանի գերբեռնվածության մասին: Ըստ նրա՝ այս և այսօրինակ խնդիրների հաղթահարման ճանապարհը Խելացի քաղաք (Smart City) ծրագիրն է:

ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Ռուզան Ալավերդյանն իր «Քաղաքի բարեկարգման ծրագիրն այսօր և վաղը» թեմայով զեկույցում ներկայացրել է քաղաքաշինության նախարարության կատարած և ապագայում կատարվելիք աշխատանքները՝ երկրի պլանավորման, կանաչ ճարտարապետության զարգացման, Երևանի փոքր կենտրոնի բեռնաթափման նպատակով մշակած օրենքի նախագծի և այլ հարցերի վերաբերյալ: