ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.03.2016

Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը՝ լուսանկարներում

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին բացվելու է <<Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, ձևավորված՝  Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:


Ցուցահանդեսին, որն ընդգրկում է XIX և ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց աշխատանքները, ներկայացվելու են Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարներ:


Նկարները, փաստելով և փաստագրելով Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և ռուսական հոգևոր ներկայությունը Սուրբ երկրում, նպատակ ունեն ներկայացնելու Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, սրբավայրերը:


Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև 2016 թվականի մայիսի 5 (hասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3, հեռ. 010-52-46-30):