ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.02.2016

Հանրապետության կիսակառույց շենքերը՝ ուշադրության կենտրոնում

Փետրվարի 29-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մինչ բովանդակային խնդիրներին անդրադառնալը, աշխատակազմին տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուզան Ալավերդյանը, ով երկար ժամանակ զբաղեցնում էր քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը:

Նախարարը ներկայացրել է նաև Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Անուշ Տեր-Մինասյանին, մաղթելով նրան արգասաբեր գործունեություն:

Անդրադառնալով քաղաքաշինության նախարարության առաջիկա անելիքներին, նա հանձնարարել է նախարարության ոլորտային պատասխանատուներին՝ նախարարի մոտ կազմակերպել խորհրդակցություններ՝ գնագոյացման, պետական փորձաքննության, ինչպես նաև՝ ներդրումային ծրագրերի և աղետի գոտու հիմնահարցերի (ԲԳՎ-ների բաշխում, Ախուրյանի շինարարություն) վերաբերյալ:

Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև հանրապետությունում առկա 230 կիսակառույցների (որոնց հաշվառումը և գույքագրումը նախարարությունն իրականացրել է անցյալ տարի) խնդրին, հանձնարարելով դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնել: