ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.02.2016

Հանդիպեցին ճարտարապետների մի քանի սերունդ

Ալեքսանդր Թամանյանի մահվան 80-ամյակի առիթով այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում հանգրվանած երևելի ճարտարապետի շիրիմին իրենց հարգանքի տուրքն են մատուցել հայ ճարտարապետների մի քանի սերունդ:


Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը արժևորելով Ալ. Թամանյանի դերն ու նշանակությունը ներկաներին հորդորեց անդավաճան լինել մեծ ճարտարապետի հիշատակին. «Թամանյանը այն մարդկանցից էր, ով ապրելով ընդամնեը 58 տարի, կարողացել է ստեղծել մնայուն, հիշարժան ու մարդկային գիտակցության մեջ չտեղավորվող գործեր: Նա իր գործունեության ընթացքում գլխավորել է հուշարձանների պահպանության կոմիտեն, գտնելով, որ դա կարևորագույն խնդիրներից մեկն է մեզ համար: Նա առաջինն էր, ով ստեղծել է ճարտարապետության արվեստանոց, որտեղ էլ հետագայում ծնվել է Երևանի գլխավոր հատակագիծը: Գլխավոր հատակագծեր է մշակել նաև Գյումրիի ու Արմավիրի համար: Թամանյանի գործերը ուսումնասիրելով հասկանում ես, որ մենք` հայերս, այն երջանիկ մարդկանցից ենք, որ ունեցել է նման գիտելիքների ու կարողությունների տեր հայրենակից»:


Շինարարների միոթյան նախագահ Գագիկ Գալստյանն իր խոսքում նշեց, որ Թամանյանի ներդրումը ակնհայտ է թե՛ ճարտարապետության և թե´ շինարարության մեջ:, քանզի նա ոչ միայն նախագծում էր, այլև անձամբ էր կյանքի կոչում իր նախագծերը` դրանց մեջ դնելով սիրտ ու հոգի:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ ի հավելումն ասված խոսքերի նշեց, որ Թամանյան ի վերուստ օժտված լինելով մեծ կարողություններով,  ստեղծեց հայության մայրաքաղաք Երևանը` եվրոպական քաղաքների մասշտաբայնությանն ու չափանիշներին համապատասխան:

 Ալ. Թամանյանը վախճանվել է 1936 թվականի փետրվարի 20-ին: